Հայտնաբերվել է զինծառայողի դին` կախված վիճակում

Հայտնաբերվել է զինծառայողի դին` կախված վիճակում
Հայտնաբերվել է զինծառայողի դին` կախված վիճակում

Զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել բանակում:

«Ս.թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում»,-տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:

«Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

© Medialab.am