ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում Աբովյանում 53 արձանագրություն է կազմվել․ Տեսանյութ

Փետրվարի 6-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Աբովյանում։

Արդյունքում` երկու մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, իսկ տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 53 արձանագրություն։
16 վարորդ մեքենան վարում էր թաղանթապատ հողմապակիով, 2 վարորդ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։ Պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։