Քաղաքապետ Բեգլարյանի հրաժարականը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքապետ Բեգլարյանի հրաժարականը պաշտոնապես հաստատվեց
Քաղաքապետ Բեգլարյանի հրաժարականը պաշտոնապես հաստատվեց

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին լուրը պաշտոնապես հաստատվել է: Այդ մասին մամլո հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին »,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկվանից  ակտիվորեն քննարկվում էր  Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված այն լուրերը, որոնց համաձայն վերջինիս ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի է ենթարկել: Այդ լուրը ժամեր առաջ հաստատել է նաեւ ՀՀ նախագահի մամլո քարտուղարը:

«Այո՛, ցավոք միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է:»,-ի պատասխան NEWS.am  լրատվական կայքի հարցի, ասել է նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը:

© Medialab.am