Անչափահասի մոտից կռփազենք է հայտնաբերվել․ Տեսանյութ

Փետրվարի 6-ին, ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել մի անչափահասի։ Նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք։

Նշանակվել է փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։