Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գնում է Ծիծեռնակաբերդի ուղղությամբ

Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գնում է Ծիծեռնակաբերդի ուղղությամբ
Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գնում է Ծիծեռնակաբերդի ուղղությամբ

Մինչ Բաղրամյան պողոտան շղթայած բազմաթիվ ոստիկաններ շրջափակման մեջ են դրել հազարավոր մարդկանց, որոնց դեպի նախագահական նստավայր է ուղեկցում “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս իր համար հանգիստ զրուցելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ իջել է մինչեւ Մաշտոցի պողոտայի վերջ եւ հայտարարել, որ խաղաղ երթով գնում է Ծիծեռնակաբերդ:

Թեեւ հազարավոր մարդիկ, ովքեր այսօր պաշտոնական պայմաններում կայացած նախագահական երդմնակալությունից հետո արդարություն են պահանջում դեպի նախագահական նսստավայր ուղղվելով եւ “Հայաստան ու պայքար” բացականչելով, Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին անգամ շատերին թողնում է անորոշության մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է “Մեդիալաբի” լրագրողը, Րաֆֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի հետ երկար բանակցություններից հետո պտտվել եւ հայտարարել է, որ դեմ է բռնությանը եւ որ “խաղաղ երթով ” գնում է Ծիծեռնակաբերդ:

Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը հազարավոր մարդկանց թողել է Բաղրամյան պողոտայի վրա` ոստիկաններին դեմ-դիմաց եւ իր համար խաղաղ երթեր է կազմակերպում:

© Medialab.am