ՍԱՏՄ-ն ֆերմերներին իրազեկում է սպանդանոցներին ուղղված պետական աջակցության ծրագրի մասին

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մարզային կենտրոնների մասնագետներն արդեն մի քանի օր է՝ սկսել են հանդիպումներն ու իրազեկման աշխատանքները սպանդանոցային գործունեություն ծավալող կամ դրանով հետաքրքրված անձանց, խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողների, անասնաբույժների և խոշորացված համայնքների վարչական պատասխանատուների հետ։

Հանդիպումների ժամանակ  ներկայացվում են սպանդանոցային գործունեություն սկսելու համար անհրաժեշտ քայլերի ուղեցույցը, սպանդանոցների կառուցմանն ուղղված պետական աջակցության ծրագրի պայմանները, սպանդանոցներին ներկայացվող պահանջները: Խոսվում է նաև սպանդանոցային մորթի առավելությունների, միս-մսեղիքի անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի տրամադրման կարգի մասին:

Իրազեկման աշխատանքները շարունակական են:

Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։