Պետական համակարգում խնդիրների մասին քաղաքացիները կարող են ՊՎԾ-ին տեղեկացնել Messenger հավելվածի միջոցով

Պետական վերահսկողական ծառայության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսուհետ դուք կարող եք ՀՀ պետական համակարգում ձեզ հանդիպած խնդիրների մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայութանը տեղեկացնել Messenger հավելվածի միջոցով:

ՀՀ ՊՎԾ դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի նորաբաց ֆեյսբուքյան էջում դուք կարող եք ուղարկել Ձեր հանրագիրը՝ հետևելով հետևյալ հրահանգներին․

1.«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն լրացրեք ձեր՝

Անունը`

Ազգանունը`

Բնակության հասցեն`

Հեռախոսահամարը`

և Էլ. հասցեն`

2.հայերեն լեզվով գրեք ձեր դիմումը և ուղարկեք այն:

Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցները նամակը ստանալուն պես կապ կհաստատեն ձեզ հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն կարող եք դիմել նաև՝

ուղարկելով ձեր կողմից ստորագրված հանրագիրը

ք. Մաշտոցի 47 հասցեով,

[email protected] էլ. հասցեով,

supervision.am կայքի միջոցով,

կամ զանգահարելով՝ 010 313131 հեռախոսահամարով:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է»: