Զեկույց. 2010-ին հայկական բանակում 42 զինվոր է մահացել

Զեկույց. 2010-ին  հայկական բանակում 42 զինվոր է մահացել
Զեկույց. 2010-ին հայկական բանակում 42 զինվոր է մահացել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը:
Ըստ զեկույցի անցած տարի Հայաստանի բանակում գրանցվել է մահվան 42 դեպք, որից միայն 9-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալների, անցած տարի բանակում 3 զինվոր մահացել է անվտանգության կանոնների խախտման հետեւանքով, 23-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման հետեւանքով, 2-ը` ինքնասպան են եղել, 2 զինվոր մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, եւ 3 զինվոր` առողջական վիճակի պատճառով:

Ըստ նույն զեկույցի, անցած տարվա ընթացքում բանակում մահվան 42 դեպքերից միայն 10-ի վերաբերյալ է ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություններ տարածել:

© Medialab.am