Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք Է գրանցվել

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման եւս 13 դեպք Է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: «Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ, ըստ երեույթին, կա վարակման 13 նոր դեպք»,-ասված Է Ջահանփուրի հայտարարության մեջ: