Ընդդիմությունը հանրահավաքի մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակի ուղղությամբ` վերականգնելու խախտված իրավունքները

Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկած ընդդիմության հանրահավաքին, որին ըստ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկա են շուրջ հարյուր հազար մասնակիցներ, որոշում է ընդունվել մտնել Ազատության հրապարակ:

“Կոնգրեսն առաջարկում է այլեւս հաշվի չնստել ապօրինի եւ հակասահմանադրական որոշումների հետ եւ հենց հիմա կազմակերպված ձեւով, այս ժողովրդով իրականացնել մեր իրավունքը եւ մտնել Ազատության հրապարակ”,-ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն` այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն հայտարարել է, թե Զուրաբյանն անակնկալ ունի:

“Աստված մեզ օգնական”,-ասել է Զուրաբյանը` նշելով, որ ոստիկանությունը ժողովրդի մի մասն է, եւ որ  վստահ է` բոլոր հարցերը կարելի է լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

Հանրահավաքի մասնակիցները “հի-մա” վանկարկելով շարժվում են դեպի  ոստիկաններով շրջապատված Ազատության հրապարակի ուղղությամբ

© Medialab.am