Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում:

Դիմումատուն, մասնավորապես նշել է, որ ունի աչքերի հետ կապված խնդիրներ, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն:

Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:

Արդյունքում, դատապարտյալն այցել է բժշկական հետազոտություններ, ապա ենթարկվել աչքի վիրահատական միջամտության, որը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։

Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի հետվիրահատական դեղորայքային բուժման ընթացքին։

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: