Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին:

Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնում են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է Բաքվում, որին մասնակցելու են կառավարության անդամները:

Նշվում է, որ խորհրդի նիստի շրջանակներում իրականացվելիք հանդիպումներում տարբեր ձևաչափերով քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: