Ընդդիմության արձագանքը Սերժ Սարգսյանին կլինի հանրահավաքի ժամանակ

Ընդդիմության արձագանքը Սերժ Սարգսյանին կլինի հանրահավաքի ժամանակ
Ընդդիմության արձագանքը Սերժ Սարգսյանին կլինի հանրահավաքի ժամանակ

«Բոլոր հարցերի պատասխանները վաղվա հանրահավաքում»,- պատասխանելով «Մեդիալաբի» հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սերժ Սարգսյանի հայտարարությունը նշեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ապրիլի քսանյոթին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմությանը Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե  «ընդդիմության գործունեության մեջ նկատվող դրական միտումներ»։

«Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն ջարդել-փշրել հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաև որոշակի հարթակներ։ Ինձ դուր է գալիս նաեւ, որ հանրահավաքի կազմակերպիչները եւ ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել եւ, փառք Աստծո, վերջին արդեն տեւական ժամանակահատվածում այդ միջոցառումների ընթացքում չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ»,- ասաել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, թե սա կարող է հնարավորություն ընձեռել, որպեսզի Ազատության հրապարակը նորից դառնա Հայաստանի համար, Հայաստանի զարգացման համար այլընտրանքային կարծիքներ հայտնելու վայր։

«Եվ սա է հենց Ազատության հրապարակի խորհուրդը։ Եվ եթե իրադարձություններն այսպես զարգանան, ես կարծում եմ, որ մեր համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր կամ, ավելի ճիշտ, երեկ գոյություն ունեին իբրեւ ծայրահեղականություն սնող մի միջավայր։ Սա մեզ համար չափազանց կարեւոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ընդդիմության հանրահավաքը կկայանա ապրիլի քսանութին` Ազատության հրապարակում:

© Medialab.am