ՀՀ-ից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով. Փաշինյան

«Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել է եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենանա արտահանմանը միտված տնտեսություն:

Այժմ, 2019 թվականի արդյունքներով.

1. Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Ի գիտություն. հանքարդյունաբերությունը այս թվի մեջ չի մտնում. խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է:

2. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5%-ով

3. Զբոսաշրջությունը, որը նույնպես արտահանում է համարվում, քանի որ դրանից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները, աճել է 14.7 տոկոսով եւ որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2%-ով»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2565555967098116?xts%5B0%5D=68.ARBZ3yD35N9tRG9G28F6RKIPM2TCwPKyfj0S77dN2_MC6Yf4Mj2rclULnY3UK7BZoFpw8gggVSS-_1JqOMbTAeRFzNNz9VKKxwRsQK1zYoAvVajLCCeURcI6hY8e_J5WB3rGS1KTt_bayVu-W6NunoT0CrmR4LjBBz0W3Lp229Cfkk5qfj85_Wi67CnxLyxcWahRzmHSnscPIFLPKrk4AYTvaLFFlQKF6Rmb-xaXClFC1wcBnOWL4vuCRLq7yPeB0dStC6ao7LlrQlGa-o4EVAi86qF5pxlVhP15zIFXTliiSQJOwgRkZM3CMD77vj9-Fi3DeyD-D4VvePi1-ohDSmaf&tn=-R