Համաներումը կտարածվի Նիկոլի դեպքում, Գալստյանի դեպքում` ոչ

Համաներումը կտարածվի Նիկոլի դեպքում, Գալստյանի դեպքում` ոչ
Համաներումը կտարածվի Նիկոլի դեպքում, Գալստյանի դեպքում` ոչ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը` քիչ առաջ «Մեդիալաբի» հետ զրույցում փոխանցեց, որ համաներման մասին ԱԺ ներկայացրած նախագծով համաներումը ամեն դեպքում կտարածվի նաեւ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Արմեն Խաչատրյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշել էր, որ համաներումը չի տարածվում երկու քաղբանտարկյալների` Նիկոլ Փաշինյանի եւ Շմավոն Գալստյանի պարագայում:
Խաչատրյանը, սակայն, փաստաթղթի նոր ուսումնասիրությունից հետո փոխանցեց, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանի պարագայում համաներումը կտարածվի:
«Համաներման 9-րդ կետի 9-րդ ենթակետը` համաներում չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ պատժի չկրած մաuի ընթացքում կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, Փաշինյանին չի վերաբերում, այսինքն` նրա վրա կկիրառվի համաներումը 4-րդ կետի համաձայն եւ այս համներման ակտով ազատ կարձակվի»,- «Մեդիալաբին» փոխանցեց Արմեն Խաչատրյանը:

Շմավոն Գալստյանի պարագայում, սակայն, համաներումը ինչպես արդեն տեղեկացրել ենք` չի տարածվելու:

«Մասնավորապես, այս նախագծի 9-րդ հոդվածի յոթերորդ կետով` չի տարածվում Գալստյանի նկատմամբ, որովհետեւ համաներումը չի ազդում ՔՕ 262-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որով դատապարտված է Գալստյանը»,- նշեց Խաչատրյանը:

© Medialab.am