«Մեդիալաբի» ծաղրանկարը միջազգային ծաղրանկարիչների ցանցում`առաջնորդող

«Մեդիալաբի» ծաղրանկարը միջազգային ծաղրանկարիչների ցանցում`առաջնորդող
«Մեդիալաբի» ծաղրանկարը միջազգային ծաղրանկարիչների ցանցում`առաջնորդող

«Մեդիալաբի» ծաղրանկարիչ Վահե Ներսեսյանի` Բին Լադենի սպանության թեմայով արված ծաղրանկարն արժանացել է բարձր գնահատականի` գլխավորելով ծաղրանկարիչների միջազգային ազատ ցանցի` toonpool.com-ի, այդ թեմայով արված ծաղրանկարների տասնյակը:
Ըստ խմբակրակազմի անդամ, հայտնի ծաղրանկարիչ Փոլ Հելմիչի, Օսամա Բին Լադենի մահվան լուրը 2011թ. մայիսի 2-ի թիվ մեկ նորությունը լինելով, toonpool.com կայքում բազմաթիվ ծաղրանկարների առիթ է հանդիսացել: Սակայն ընտրության արդյունքում ընտրվել են 10 երկրներ ներկայացնող 10 նկարիչների թվով 10 աշխատանքները:
Ըստ այդմ, Վահե Ներսեսյանի ծաղրանկարը առաջնորդել է Թուրքիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ֆինլանիդայի, Իսպանիայի եւ Էլ Սալվադորի ծաղրանկարիչներին:
«Թեեւ ծաղրանկարը բավական պարզունակ է, Վահեն շատ լավ է աշխատել բին Լադենի կերպարի վրա: Կատաղի հայացքը, անդրավարտիքը եւ շարժումներն ընդգծող գծերն իրոք տպավորիչ են»,-Ներսեսյանի աշխատանքի մասին գրում է Փոլ Հելմիչը:
Գերմանիայում տեղակայված ցանցում գրանցված ծաղրանկարիչներ ամբողջ աշխարհից: Կայքում զետեղված են ավելի քան 112 000 ծաղրանկարներ:
© Medialab.am