ՓԻՆՔ /«Տեղեկատվություն, կրթություն, հաղորդակցություն»/ կենտրոնում հունիսի 13-ից կգործի թեժ գիծ` սեռական առողջության ու մարդու իրավունքների հարցերով:
Թեժ գծին կարող եք զանգահարել 060-377-277 հեռախոսահամարով: Կենտրոնի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ առայժմ թեժ գիծը կգործի միայն աշխատանքային օրերին` ժամը 10:00-19:00-ն:
«Հետագայում կաշխատենք թեժ գծի աշխատանքնային ժամերն ավելացնել մինչև օրական 12-14 ժամ և դարձնել ամենօրյա»,- ասում է Հովսեփյանը:
Նշենք, որ թեժ գծին զանգահարելուց կիրառվող սակագները նույնն են, ինչ գանձվում է ցանկացած ֆիքսված հեռախոսին զանգ կատարելու դեպքում:
«Բոլոր զանգերը անանուն են և պահպանվում է գաղտնիության բոլոր պայմանները,-ասում է Մամիկոն Հովսեփյանը,- ըստ պահանջի համապատասխան զանգը կուղղորդվի ՓԻՆՔ-ի` «Տեղեկատվություն, կրթություն, հաղորդակցություն» կենտրոնի խորհրդատուներից մեկին»:
© Medialab.am
12.06.2011
ՓԻՆՔ. թեժ գիծ` սեռական առողջության եւ մարդու իրավունքների հարցերով
ՓԻՆՔ. թեժ գիծ` սեռական առողջության եւ մարդու իրավունքների հարցերով