«Հայաստանի կորսված գարունը» ցուցադրվեց ԱՄՆ-ում

Հունիսի 11-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Գլենդելի Beyond the Star’s թատրոնում տեղի է ունեցել հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի եւ ռեժիսոր Արա Շիրինյանի մարտիմեկյան իրադարձությունների մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմի ցուցադրությունը: Այդ մասին տեղեկացնում են Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակից:
Ֆիլմի ցուցադրությանը Հայաստանից ներկա են եղել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը եւ ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը:
«Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին շուրջ հինգ հարյուր հանդիսականներ: Ֆիլմի ցուցադրությունից հետո մոտ երկու ժամ շարունակ Անդրանիկ Քոչարյանն ու Տիգրան Պասկեւիչյանը պատասխանեցին ներկաների հարցերին»,-տեղեկացնում են Կոնգրեսի ամերիկյան գրասենյակից:
© Medialab.am