Հարավային Կորեայի իշխանությունները չեն կարողացել կանխատեսել Տեգու քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասշտաբը, որտեղ այժմ հիվանդասենյակները չեն բավականացնում, ուստի շուրջ 1800 վարակվածներ հոսպիտալացման հերթի են սպասում:
Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության փոխնախարար Կիմ Գան Նիպը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տեգուում շուրջ 1800 հաստատված վարակվածներ չեն կարող հոսպիտալացվել կամ հայտնվել մասնագիտացված բուժական կենտրոնում եւ սպասում են իրենց հերթին: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ մենք չկարողացանք կանխատեսել կորոնավիրուսի տարածման մասշտաբը, եւ շատ վարակվածներ ստիպված սպասում են իրենց տներում»,- ճեպազրույցում հայտնել Է Կիմ Գան Նիպը:
Հարավային Կորեան արդեն գրանցել Է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 4 812 դեպք: Ինչպես հայտնել Է Կիմ Գան Նիպը, առավոտյան մահացել Է եւս մեկ մարդ, ընդամենը կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում Է 29, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: