ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափված է

ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափված է
ԱՄՆ Պետքարտուղարությունը հիասթափված է

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հիասթափեցրել են հունիսի 24-ին Կազանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:
«Ինչպես գիտեք, Կազանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ: Այնուհանդերձ, նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, համաձայնել են շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա եւ շարունակել հանդիպումները: Բայց ես կասեի` սա հիասթափեցնող է»,- ասել է Նյուլանդը:
© Medialab.am