Հանրահավաք. այսօր ընդդիմադիրները կպատասխանեն նախագահին

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում կկայանա ՀԱԿ հանրահավաքը: Թեեւ շատերի սպասումներն այնքան էլ մեխ չեն, այնուամենայնիվ ընդդիմադիրները «շատ հետաքրքիր» հանրահավաք են խոստացել:
Հայտարարվել է, որ հենց այսօրվա հանրահավաքում կհնչի ընդդիմություն-իշխանություն երկխոսության պատասխանը: Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքից հետո ՀԱԿ-ը պատվիրակություն ձեւավավորեց իշխանության հետ երկխոսության գնալու համար: Դրան օրեր անց հետեւեց նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը: Այսօր ընդդիմադիրները կպատասխանեն նախագահին:
© Medialab.am