ՄԱԿ-ի ներկայացուցիչ. «Պետք է հուսալ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ապագայում կկատարեն փոխադարձ զբոսաշրջային այցելություններ»

ՄԱԿ-ի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար հորդանանցի Թալեբ Ռիֆային այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «պետք է հուսալ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ապագայում կկատարեն փոխադարձ զբոսաշրջային այցելություններ»:

«Ինչպես մենք բոլորս, ես ապրում եմ Երկիր մոլորակում եւ քաջ գիտեմ, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում: Սակայն ապագան անցյալից լավը կլինի»,- հայտարարել է Ռիֆային:

Նա նաեւ հավելել է, թե իրենք շատ իրատես են եւ «իրավիճակի բարդությունը չեն թերագնահատում, բայց նաեւ գիտեն, որ կան մարդկային ուժեր, որոնք կարող են զարգացումը ճիշտ ուղիով տանել»:

«Կգա մի օր, երբ տարածաշրջանի ժողովուրդները կտեսնեն միասին ապրելու առավելությունը»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

© Medialab.am