Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը շեշտակի նվազել է

ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը գրեթե կրկնակի կրճատվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ հղում անելով Եվրոսատին:

«Եվրոստատն այսօր ամփոփել է 2019-ի՝ միգրացիային առնչվող տվյալները: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ անցնող երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև՝ Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի:

Սա ամենացածր, այսինքն ամենադրական ցուցանիշն է 2008-ից ի վեր և ցույց է տալիս, որ առնվազն եվրոպական ուղղությամբ Հայաստանից արտագաղթը էականորեն նվազել է: Սա նաև հիանալի փաստարկ է Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը արագացնելու համար»,-նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ: