Եվրոպական միության 28 անդամ-պետություններում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է. Տիգրան Ավինյան

2019թ․-ին 2017թ․-ի համեմատ Եվրոպական միության 28 անդամ-պետություններում (ինչպես նաև Շվեյցարիայում, Լիխտենշտեյնում, Նորվեգիայում ու Իսլանդիայում) առաջին անգամ ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը կրճատվել է մոտ երկու անգամ։

Այս մասին գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում.

«Նաև, 2019թ. ցուցանիշն ամենացածրն է վերջին 10 տարիների համար»։

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2428171037487302