Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած 43-ամյա կնոջ հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կնոջ մարմինը Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն: Հուղարկավորությունը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանը: Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ քննչական մարմնից են ստացել գրություն, որպեսզի հուղարկավորեն մահացած կնոջը: «Եվ մենք, օրենքի սահմանում, իրականացնում ենք այդ գործընթացը»,- նշեց Սոնա Առաքելյանը:
Հուղարկավորությանը ներկա են եղել մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակազմերը՝ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի գլխավորությամբ, նաև՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: