Հրայր Թովմասյանը կոչ է անում ձեռնպահ մնալ մարտի 17-ին կայանալիք ՍԴ նիստին ներկա գտնվելուց

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի քաղաքացիներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։

Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին։

Հրայր Թովմասյան Սահմանադրական դատարանի նախագահ»