Բավրա անցակետում երկու օտարերկրացու մոտ գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում. Նրանք մեկուսացվել են

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է: Բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։

Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»։