3 նոր հաստատված դեպք՝ կապակցված «Էջմիածնի» հայտնի միջոցառմանը. 23 ընդհանուր դեպք՝ Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է երեք նոր դեպքերի մասին: Հաղորդագրությունը՝ ստորեւ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ 14:00, 15.03.2020թ.

Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: