Ունենք ևս 15 հաստատված դեպք, ընդհանուր 45 դեպք. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի հայտնաբերված նոր դեպքերին: Նա գրում է.

«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1171170436402553/?type=3&theater