Այսօր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի՝ Նաիրյան պոետի 126-ամյակն է. ԿԳՄՍՆ

Օրվա շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել միջոցառում. ամփոփվել է գրողի հոբելյանական 125-ամյակը, բացվել են «Նվեր հոբելյանին. Չարենց 125» ժամանակավոր և «Այստեղ աշխատում է Չարենցը» հոլոգրաֆիկ ցուցադրությունները, հնչել են երաժշտական էլեկտրոնային կատարումներ՝ գրված չարենցյան տողերով, խորագիրը՝ «Մարտ 13. Մանասյան»։Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, ինչպես նաև մշակույթի գործիչներ, գրականագետներ, չարենցասերներ։