Փաշինյանը ներկայացրեց արտադրամասում կորոնավիրուսի վարակի տարածման ճանապարհը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որտեղից է Շենգավիթում գտնվող արտադրամասում տարածվել կորոնավիրուսի վարակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ինչպես վարակված մարդկանց անունները չենք նշում, այնպես էլ արտադրամասի անունը չենք նշում: Այն Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, գտնվում է Շենգավիթում: Իտալացի գործընկերը ժամանել է, ջերմիջեցնողներ օգտագործելու միջոցով թաքցրել է վարակվածությունը, երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել Հայաստանից, բայց թողել այդ վարակը»,- ասաց Փաշինյանը: