Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4․171-ի. Ermenihaber.am 

Թուրքիայում մայիսի 18-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 31 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 25․141 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․158 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 31 դեպք, իսկ ապաքինվել է 1․1615 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ընդհանուր առմամբ ապաքինվել է 111.577 մարդ, իսկ 903 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 150.591, իսկ մահվան 4․171 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1․650․135-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է  Իրանից։

Աղբյուր` Ermenihaber.am