Հայաստանում որդեգրվել է 17 երեխա՝ հաշվառված 43 երեխաներից

Հայաստանում 2021 թվականին որդեգրվել է 17 երեխա այն դեպքում, երբ որդեգրման ենթակա հաշվառված երեխաների թիվը եղել է 43: Երեխա որդեգրելու ցանկություն հայտնած և հաշվառված անձանց թիվը կազմել է 167: Այդ մասին «Մեդիալաբը» տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Նույն տվյալների համաձայն, որդեգրված 17 երեխաների 9-ը աղջիկներ են: Ամենաշատը որդեգրել են 1-ից 6 տարեկան շրջակայքում՝ 11 երեխա: 6 ամսականից մինչև 1 տարեկան որդեգրել են երկու երեխայի, 6 տարեկանից մինչև 10 տարեկան՝ 2 երեխա, նույնքան էլ ավելի բարձր տարիքի:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 5 երեխա, որոնք բոլորն էլ ունեցել են առողջական խնդիրներ: 12 երեխա որդեգրվել է ՀՀ քաղաքացիների կողմից, որոնցից 5-ն են ունեցել այս կամ այն առողջական խնդիրներ:

Երեխա որդեգրելու համար հաշվառված քաղաքացիների մեծ մասը Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ են և միայն նրանցից 8-ն է օտարերկրացի:

MediaLab.am