Սեպտեմբերի 7-ին ժամը 06:00-ի ԼՂՀ Ասկերանի մարտական դիրքերից մեկում հերթապահություն իրականացնելու ժամանակ հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Հայկ Մկրտչյանը։
Նա զորակոչվել էր Էջմիածնի զինկոմիսարիատից։
Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքները Հայաստանում իրավապաշտպան նախաձեռնության կայքը` Էջմիածնի զինվորական կոմիսար Հակոբ Ազատյանը փոխանցել է, որ Հայկ Մկրտչյանը համածառայողի կողմից արձակած կրակոցից է մահացել, ում անունը դեռ չի հրապարակվում։
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
© Medialab.am
08.09.2011