Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 35713 է. բուժվել է 4025 հոգի

 Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը հայտնում է, որ վիրուսից երկրում ապաքինվել է 4025 հոգի: Այս պահի դրությամբ 14363 անձ կորոնավիրուսի ախտանիշներով գտնվում է բժշկական հաստատություններում, ևս 12090 հոգի գտնվում է տնային մեկուսացման մեջ:

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2978 քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 229 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 122 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: