Կարանտինից հետո Չինաստանում ամուսնալուծությունների աննախադեպ աճ է գրանցվել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շանսի նահանգի Քսիան քաղաքի որոշ թաղամասերում ամուսնությունների գրանցման գրասենյակները ամուսնալուծությունների դիմումների աննախադեպ աճ են գրանցել։ Այս մասին հաղորդում է «Գլոբալ թայմսը»։ 

Գրասենյակները բազմաթիվ դիմումներ են ստացել մարտի մեկին վերաբացվելուց հետո։ 

Որոշ գրասենյակներ օրական ընդհուպ մինչև 14 ամուսնալուծություն են ձևակերպում, իսկ որոշ տեղամասերում էլ գրանցումները մինչև մարտի տասնմեկն արդեն փակ են՝ գոյացած հերթերի պատճառով։ 

Ըստ ամենայնի՝ տանը երկար փակված մնալուց հետո որոշ զույգերի միջև առկա տարաձայնություններն էլ ավելի են ուժեղացել՝ նրանց դրդելով արագ ամուսնալուծության։ 

Ընդ որում՝ այս ամուսնալուծությունների մի մասն այնքան իմպուլսիվ է եղել, որ զույգերից ոմանք վերադիմել են՝ խնդրելով կրկին գրանցել իրենց ամուսնությունը։ 

MediaLab.am