ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում ընտրությունների անցկացումը չեն կարող ազդեցություն ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքէջը, Լույաշեւիչը հայտարարել է, թե ՌԴ-ն սերտ փոխգործակցության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների ` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, եւ ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար:

«Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը ադրբեջանական եւ հայկական կողմներին` փոխզիջումների ճանապարհով ղարաբաղյան հանգույցից շուտափույթ ելքեր գտնելու նպատակով: Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման սկզբունքներին, ճիշտ այնպես, ինչպես եւ միջազգային իրավունքի եւ նորմերի մյուս հիմնարար սկզբունքներին»,- հայտարարել է Լուկաշեվիչը:

Նա նաեւ նշել է, որ «Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը որպես անկախ պետություն»:

«Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը չեն կարող ազդեցություն ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա»,- հավելել է Լուկաշեւիչը:

© Medialab.am