Շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է. նա սառեցնում է հոգևոր ծառայությունը. «Ազատություն»

«Ազատություն» – «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, հանրահավաքին հայտարարեց արևելագետ Գուրգեն Մելիքյանը։

Նա ասաց, որ մեկ ամիս եղել հանդիպումներ և խորհրդակցություններ են ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական և այլն։

«Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ սրբազանն է», – ասաց նա՝ շարունակելով, – «Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է»։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հայտնեց, որ հոգևոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։

«Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ իմ 30 ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել», – հայտարարեց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: