Ավինյանը կոչ է անում մթերային խանութներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց համար

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։

Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը»,- նշել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում։