Լրատվամիջոցների գրաքննության որոշումը դեռ չի չեղարկվել․ վարչապետի խոսնակ. Factor.am

Մի քանի օր է՝ լրատվական համայնքը իր դժգոհությունն է հայտնում՝ կապված արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակման հետ

Երեկ ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հնարավոր է` շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները հանվեն։

Այսօր այս մասին հայտարարեց նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցն առայժմ քննարկման փուլում է․ «Այս պահին դեռ չի հանվել, երբ հանվի, որոշումը կայացվի, հրապարակային կտեղադրվի, կտարածվի»։

Հարցին՝ ե՞րբ է նախատեսվում որոշումը և ի՞նչ գործոններով է այն պայմանավորված, Մանե Գևորգյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել ինչ գործոններով է պայմանավորված և երբ կլինի այդ վերջնական որոշումը, քննարկվում է այն հարցը, որ սահմանափակումները մի փոքր թեթևացվեն կամ առհասարակ հանվեն, բաց առաժմ վերջնական որոշում չկա։ Այն է, ինչ երեկ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, դրանից հետո այդ հարցով որևէ քայլ չենք ձեռնարկել»։