Սողանքային գոտում հայտնաբերվել է երկու դի

Սողանքային գոտում հայտնաբերվել է երկու դի
Սողանքային գոտում հայտնաբերվել է երկու դի

Այսօր, ժամը 10.28-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երևանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել է 2 դի:

Ավտոմեքենայում գտնվել են 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին:

© Medialab.am