Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության

Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։

Ինչպես հաղորդում է armenpress.am-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ավելացնելով, որ Զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ չկան, հաստատված նոր դեպքեր ևս չեն արձանագրվել:

Հինգ զինծառայող վարակվել է կորոնավիրուսով, նրանցից որևէ մեկը չունի թոքաբորբ, զինծառայողները չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ: Մեկ զինծառայողի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն: