Ոստիկանները պարզեցին` 10-ամյա աղջնակին վրաերթի են ենթարկել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա մի աղջիկ:

Տուժողի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դուստրը վայր է ընկել շենքի բակում, սակայն պարզվել է, որ աղջիկը վնասվածքն ստացել է վրաերթի հետևանքով:

Նույն օրը, Ժամը 19.45-ին, վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 36-ամյա Արայիկ Հ.-ն ու խոստովանել, որ ժամը 16.30-ին, Շինարարների փողոցի թիվ 32 շենքի մոտ, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել ինքը:

Կատարվում է քննություն:

© Medialab.am