Բագրատաշենի սահմանին հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել, տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:

Ըստ աղբյուրի, սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են ախտահանման աշխատանքները։

Առաջին գծում մասնագետներն աշխատում են 24/7 ռեժիմով։

Նշվում է, որ այս անցակետով ներկայում թույլատրված է բեռնատարների ելումուտն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը։