91 միլիոն եվրո. Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Երեկ ստորագրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018 թ.-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։

Ըստ այդմ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։

German Embassy Yerevan-ի լուսանկարը:

Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։ Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ հայ-գերմանական համագործակցությունն անգամ նման դժվարին ժամանակներում շարունակում է ընդլայնվել և խորանալ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից։