Իրավունք չունեն դիտորդական առաքելություն իրականացնել

ԿԸՀ-ն մերժեց երկու հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելություն իրականացնելու մասին դիմումը:
«Ազատություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն եւ «Տաղանդավոր սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական ՀԿ-ն , չնայած նրան, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով չեն զբաղվում, դիմել էին ԿԸՀ դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկությամբ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն նրանք իրավունք չունեն դիտորդությամբ զբաղվել ընտրությունների ժամանակ: Նրանց դիմումը միաձայն մերժվեց ԿԸՀ 7 անդամների կողմից:
© Medialab.am