Ընտրություններն ավարտվեցին, բայց իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է. Մասիս Մայիլյան

Արցախի նախագահաի արդեն նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընտրություններն ավարտվեցին, բայց իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է։

Երևանյան լրատվամիջոցներից մեկը մի ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի անցած գիշեր ես իբր մի քանի օրով մեկնել եմ Հայաստանի մայրաքաղաք՝ իմ հետագա գործունեության հետ կապված հարցեր ճշտելու:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ես գտնվում եմ Ստեփանակերտում և մտադիր չեմ որևէ տեղ մեկնել։ Ճիշտ այնպես, ինչպես չեմ հեռացել 2007-ին, երբ քաղաքական հետապնդումներ էին իրականացվում իմ ու կողմնակիցներիս նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Արցախում, ըստ նախնական տվյալների, չորրորդ նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը:

Ընտրություններն ավարտվեցին, բայց իմ դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմը շարունակվում է։ Երևանյան լրատվամիջոցներից…

Gepostet von Masis Mayilian / Մասիս Մայիլյան am Mittwoch, 15. April 2020