Նավասարդ Կճոյանին առաջադրված մեղադրանքը կարող է պայթյունի էֆեկտ առաջացնել․ Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԱԱԾ-ի կողմից քիչ առաջ տարածած հաղորդագրությունը՝ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին մեղադրանք առաջադրելու մասին, կարող է պայթյունի էֆեկտ առաջացնել․․․

Հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ է, որ այն վերաբերում է Նավասարդ Կճոյանին և ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանին, քանի որ տաիներ շարունակ մամուլը գրել է այս հայտնի գործի մասին։

Հաղորդագրությունից միաժամանակ պարզ է դառնում, որ խոսքը գնում է խարդախության և հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու մասին։

Արդյո՞ք Տիգրան Սարգսյանին նույնպես մեղադրանք կառաջադրվի, թե՞ ոչ, կապրենք, կտեսնենք»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1323497721185529&id=100005759414165