Կճոյանը չի ընդունում փողերի լվացման և խարդախության վերաբերյալ մեղադրանքը. Hetq.am

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը երեկ Ազգային անվտանգության ծառայությունում ցուցմունք է տվել օֆշորի գործով։

«Հետք»-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ իրենք ԱԱԾ-ում են եղել շուրջ 8 ժամ։ Հարցաքննության 4 ժամը լրանալուց և դադարից հետո այն նորից շարունակվել է։ Նավասարդ Կճոյանին ապրիլի 13-ին կանչել են ԱԱԾ ու մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ և 190-րդ հոդվածի 3-րդ մասերով՝  առանձնապես խոշոր չափով  խարդախություն և փողերի լվացում։

Կճոյանը մեղադրանքը չի ընդունում։  Հովիկ Արսենյանը որոշ մանրամասներ  է պատմել Կճոյանի ցուցմունքից և մեղադրանքից։

Մանրամասները՝ այստեղ