Պուտին․ ԵԱՏՄ-ն կխնդրեր Հայաստանին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել հնարավորինս շուտ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն կխնդրեր Հայաստանին հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե՝ պարզելու համար, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է գնա՝ մնա ԵԱՏՄ-ում, թե շարժվի դեպի Եվրամիություն։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պուտինը այս մասին ասել է Աստանայում լրագրողների հետ զրույցում։

«Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին, բարեկամներին։ Վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ նախատեսում է, ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն հարցով, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում, թե Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ», – ասել է Պուտինը։